Հայաստանում ձուկը կթանկանա, եթե կերերը բացառությունների ցուցակում չընդգրկեն ՄՄ–ին միանալիս. փորձագետ
15.04.2014,
18:41
Ձուկը Հայաստանում կթանկանա, եթե ՄՄ–ին միանալիս կերերը չընդգրկեն բացառությունների ցուցակում, կարծում է Հայ արտադրողների և արտահանողների միության ղեկավար Արթուր Աթոյանը։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ձուկը Հայաստանում կթանկանա, եթե ՄՄ–ին միանալիս կերերը չընդգրկեն բացառությունների ցուցակում, կարծում է Հայ արտադրողների և արտահանողների միության ղեկավար Արթուր Աթոյանը։
Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դիտարկմանն է ուղարկել 900 ապրանքներից բաղկացած նախնական ցուցակը Մաքսային միությանը միանալու գործընթացի սահմաններում։ Այդ ապրանքների նկատմամբ պետք է կիրառվեն արտոնյալ մաքսատուրքեր։
«Այժմ մեր արտադրողները կերեր են ներկրում հիմնականում եվրոպական երկրներից և Չիլիից, և եթե Մաքսային միությանը միանալուց հետո դրանց սակագները բարձրանան, ապա դա կազդի նաև ձկան գնի վրա»,– երեքշաբթի ասաց նա մամուլի ասուլիսում։
Մյուս կողմից, ըստ նրա, հայ ձկնաբույծներին շահեկան չէ կերերը Ռուսաստանից գնել բարձր գների պատճառով։
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։
ՀՀ կառավարությունը հունվարի 23–ին հաստատել է փաստաթղթի իրագործման գործողությունների ժամանակացույցը և մտադիր է մայիսին ստորագրել ՄՄ–ին միանալու մասին փաստաթղթերը։ -0-