Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
411.39
RUB
4.2196
GEL
141.1
2025 թ. փետրվարի 13, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

«Էջմիածնի 129 քաղաքացու մոտ ջերմություն է արձանագրվել, նրանց խնդրել ենք վերադառնալ տուն և ինքնամեկուսանալ». Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել

16.03.2020, 13:10

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում ուղիղ եթերի ժամանակ, խոսելով Էջմիածնում ստեղծված վիճակի մասին, նշել է, որ այնտեղ մասնակի սահմանափակում են կիրառվել և խոսել 129 քաղաքացու մասին, ում մոտ ջերմություն է արձանագրվել:

«129 քաղաքացու մոտ ջերմություն է արձանագրվել, մենք նրանց խնդրել ենք վերադառալ տուն և ինքնամեկուսանալ: Այս քաղաքացիներին ուզում եմ շնորհակալություն հայտնել համագործակցության համար և համագործակցային մոտեցման համար: Եվ ուզում եմ ասել նաև, որ այն փաստը, որ իրենք ջերմություն ունեն դեռ ոչինչ չի նշանակում»: 

Մարտի 16–ի դրությամբ, ՀՀ–ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 30 դեպք, մեկուսացված է ավելի քան 300 մարդ։ Առաջին դեպքը գրանցվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է։–0–ар