Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Եկել է ժամանակը խոստովանելու, որ մինչև այս պահը չենք կարողացել մարդկանց համոզել, որ պահեն հակահամաճարակային ամենապրիմիտիվ միջոցը․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

15.06.2020, 20:45
Եկել է ժամանակը խոստովանելու, որ մինչև այս պահը չենք կարողացել մարդկանց համոզել, որ պահեն հակահամաճարակային ամենապրիմիտիվ միջոցը․ Փաշինյան. ՎԻԴԵՈ
Եկել է ժամանակը խոստովանելու, որ մինչև այս պահը չենք կարողացել մարդկանց համոզել, որ պահեն հակահամաճարակային ամենապրիմիտիվ միջոցը․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․ /ԱՌԿԱ/․ Մեր հայրենակիցները քամահրական վերաբերմունք են ցուցաբերում իրենց կյանքի, առողջության նկատմամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնեց, որ քննարկում են, թե հարկադրանքի ինչ մեթոդներով կարող են մարդկանց ստիպել դիմակ դնել։

«Եկել է ժամանակը խոստովանելու, որ մինչև այս պահը չենք կարողացել մարդկանց համոզել, որ պահեն հակահամաճարակային ամենապրիմիտիվ միջոցը։ Մեր քաղաքացիները մասսայաբար չեն դնում դիմակներ։ Կամ չենք հաղթահարելու, կամ հաղթահարվելու է հետևյալ կերպ. բոլոր նրանք, ովքեր պիտի մահանային՝ կմահանան, և դրանից հետո նոր թվերը կիջնեն»,-ասաց վարչապետը։

Փաշինյանը հայտնեց նաև, որ վաղվանից դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացիներին ոստիկանները դիմակ կնվիրեն։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին հայտնեց, որ մահացության միջին տարիքի անկում կա։

«Սա նշանակում է, որ ավելի երիտասարդները պետք է մտահոգված լինեն։ Լինում նեն դեպքեր, որ մարդիկ չեն իմանում իրենց` խրոնիկական հիվանդություն ունենալու հանգամանքը։ Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ վարակի դեպքերը գրանցվում են շատ մոտ հասցեներում»,–ասաց նախարարը։

Նա հայտնեց նաև, որ դիմակների գները սրընթաց անկում են ապրում, և մոտակա մեկ ամսում դրանք կլինեն մի քանի տասնյակ դրամի կարգի, այսինքն` այնքան, որքան մինչ կորոնավիրուսի օրերին էր։-0-