Երևանի կենտրոնում երթևեկության փոփոխություններ են նախատեսված
08.05.2025,
13:16
Երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի․ Երևանի կենտրոնում կկազմակերպվի երթևեկի փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/ԱՌԿԱ/․ Երևանի կենտրոնում երթևեկության փոփոխություններ են նախատեսված։
Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, մայիսի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Կողբացու փողոցում՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցի հարակից ճանապարհահատվածում, ուղղությունը դեպի Ամիրյան փողոց, երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
Բացի այդ, մայիսի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սարյան փողոցում։
Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, «Հայ-Արտ» մշակույթային կենտրոնի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը: