Рейтинг@Mail.ru
USD
381.15
EUR
445.37
RUB
4.8406
GEL
141.43
2026 թ. հունվարի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Երևանի որոշ փողոցներում կարգելվի մեքենաների մուտքը․ Ավինյան

Այսօր, 13:35
Ստեղծելով ամբողջական հանրային տրանսպորտի նոր համակարգը՝ հնարավորություն կլինի Երևանի որոշ փողոցներում բացի հանրային տրանսպորտից, ուրիշ որևէ ավտոմեքենայի մուտքը արգելել, հայտարարել է Ավինյանը
Երևանի որոշ փողոցներում կարգելվի մեքենաների մուտքը․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի․/ԱՌԿԱ/․ Ստեղծելով ամբողջական հանրային տրանսպորտի նոր համակարգը՝ հնարավորություն կլինի Երևանի որոշ փողոցներում բացի հանրային տրանսպորտից, ուրիշ որևէ ավտոմեքենայի մուտքը արգելել։

Այս մասին այսօր հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ 

Նա նշել է, որ 18 մետրանոց 250 ավտոբուսների մուտքով որոշակի նոր կարգաբերումների hնարավորություն է ստեղծվելու մարդատար ավտոմեքենաների համար, որոնք քանակապես տարին տարվա վրա ավելանում են։ 

«Ամեն այս 18 մետրանոց ավտոբուսը փոխարինում է 80–100 մարդատար ավտոմեքենայի, և կարող ենք այս համեմատականները շատ հստակ անել», - ասել է Ավինյանը։ 

Նրա խոսքով՝ այս ավտոբուսները նաև գրեթե արտանետումներ չեն ստեղծում, քանի որ էլեկտրական են, ինչպես նաև փոխարինում են մարդատար ավտոմեքենաներին։ 

«Եթե 250–ը ամեն 100-ի հետ համեմատենք, ստացվում է 25 հազար ավտոմեքենայի մասին է խոսքը։ Այսինքն՝ 25 հազար ավտոմեքենայի արտանետում ուղղակի դուրս է գալիս քաղաքից», – ասել է քաղաքապետը։

Ըստ Ավինյանի՝ սա նույնպես շատ կարևոր է և մեծ գործոն է, հատկապես օդի որակի բարելավման միջոցառումների ծրագրի տեսանկյունից։