Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

Երևանի հասարակական տրանսպորտը կարող է արդիականացվել 80 -100 մլն դոլարով. թերթ

04.11.2016, 13:04
Երևանի հասարակական տրանսպորտը, ամենայն հավանականությամբ, կենթարկվի արմատական փոփոխությունների, հաղորդում է «Հայկական ժամանակ» թերթը:
Երևանի հասարակական տրանսպորտը կարող է արդիականացվել 80 -100 մլն դոլարով. թերթ

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի հասարակական տրանսպորտը, ամենայն հավանականությամբ, կենթարկվի արմատական փոփոխությունների, հաղորդում է «Հայկական ժամանակ» թերթը:

Պարբերականը նշում է, որ Երևանի փողոցներից կվերանան «գազելները» և դրանց կփոխարինեն մեծ, միջին և փոքր ավտոբուսները։ Իսկ տրանսպորտի ամբողջ կառավարումը կիրականացնի մեկ օպերատոր։

Ինչպես հայտնել է պարբերականին Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը, այդ փոփոխությունները իրականացնելու համար խորհրդատու գտնելու նպատակով հայտարարվել էր մրցույթ, որի հաղթողն արդեն հայտնի է։

Նիկոյանը չի նշել, թե որ ընկերությունն է տրամադրելու այդ խորհրդատվությունը, պարզաբանելով, որ խորհրդատուին կբացահայտեն մրցույթի արդյունքները վերջնական ամփոփելուց և պայմանագիրը կնքելուց հետո։

«Ըստ փոխքաղաքապետի մոտավոր հաշվարկների` նշված փոփոխություններն իրականացնելու համար կարող է պահանջվել 80– 100 միլիոն դոլար», – գրում է թերթը։ -0-