Երևանի քաղաքապետարանը կգնի անվանական նստարանների և աղբամանների նոր խմբաքանակ

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանը ծրագրում է առաջիկայում ձեռք բերել փողոցի 500 նոր նստարաններ և 600 աղբամաններ «Երևան» դաջված գրությամբ, գրում է «Ժողովուրդ» թերթը։
Պարբերականի համաձայն, մեկ նստարանի արժեքը կկազմի 165 հազար դրամ, իսկ աղբամաններից յուրաքանչյուրը կարժենա 78 հազար դրամ։
Միաժամանակ, ինչպես նշում են գրառման հեղինակները, նստարանների և աղբամանների դիզայնը պարտադիր նախատեսում է դաջված գրառման առկայություն։ «Դա նշանակում է, որ նմանատիպ նստարաններ և աղբամաններ կարող է պատրաստել միայն մեկ ընկերություն` «Նիկոլ Դումանը»։ Անկասկած, այս անգամ էլ պատվերի իրականացման իրավունք կստանա հենց այդ ընկերությունը»,– ասվում է թերթում։
Պետք է նշել, որ «Նիկոլ Դուման» ընկերության հիմնադիրներն են` քաղաքաշինության նախկին փոխնախարար Կառլեն Գևորգյանը և քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը։ -0-