Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Երևանի «Տաշիր» ԱԿ-ի մոտ գտնվող մսի պասաժը կվերակազմավորվի

16.01.2017, 14:46
Երևանում սկսվել է «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ գտնվող մսի պասաժի վերակազմավորումը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը:

Երևանի «Տաշիր» ԱԿ-ի մոտ գտնվող մսի պասաժը կվերակազմավորվի

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Երևանում սկսվել է «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ գտնվող մսի պասաժի վերակազմավորումը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը: 

«Վերջին երկու ամիսներին 8 հանդիպում է կազմակերպվել այն անձանց հետ, ովքեր իրականացնում են մսի վաճառք Խորենացի փողոցի հատվածում: Համաձայնագիր է ձեռք բերվել, որ հունվարի 15-ից կսկսվեն շինարարական աշխատանքներ», - ասաց Դանիելյանը:

Նրա խոսքով, վերակազմավորման գործընթացի ավարտին մսեղենը կվաճառվի միայն փակ տարածքներում: Նա պարզաբանել է, որ բոլոր տաղավարները զինված կլինեն սառնարաններով, ինչպես նաև` մշտական տաք և սառը ջրով:

Ընդ որում, Դանիելյանը զերծ է մնացել շինարարության ավատի վերաբերյալ որևէ ժամկետ նշելուց:

Նախորդ տարվա սեպտեմբերին ԳԱԱ-ի էկոլոգանոոլորտային հետազոտությունների կենտրոնի` սննդամթերքի ռիսկի գնահատման տեղեկատվական-վերլուծական բաժինը ստուգումներ է իրականացրել այդ շուկայի մսի վաճառքի կետերում: Պարզվել է, որ մսի տաղավարների 80 տոկոսը գտնվոմ է ռիսկի բարձր գոտում և նման պայմաններում մթերքի իրացումը վտանգի տակ է դնում սպառողների առողջությունը: -0-