Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Երևանի կենդանաբանական այգում բացվել է առաջին ներառական խաղահրապարակը

09.06.2015, 19:23
Երևանի կենդանաբանական այգում բացվել է առաջին ներառական խաղահրապարակը, հայտնում է կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը։
Երևանի կենդանաբանական այգում բացվել է առաջին ներառական խաղահրապարակը
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանի կենդանաբանական այգում բացվել է առաջին ներառական խաղահրապարակը, հայտնում է կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը։

Երևանի քաղաքապետարանը 2013թ.–ին մեկնարկել է Երևանի կենդանաբանական այգու վերակառուցման ծրագիրը, որով նախատեսվում էր արմատապես փոխել ինչպես այգու միջավայրը, այնպես էլ կենդանիների պահման խնամքի պայմանները:

Ծրագրի առաջին փուլի շրջանակում այգում շուրջ 1 մլրդ դրամի շինարարական և դիզայներական աշխատանքներ  են իրականացվել և 2015թ.–ի հունիսի 1-ին այն իր հերթական տարեշրջանը սկսել է անճանաչելիորեն վերափոխված:

Ծրագրի մեկնարկին զուգահեռ տարբեր կառույցներ, այդ թվում նաև բնապահպանական ուղղվածության հասարակական կազմակերպությունները, հանդես են եկել ծրագրում իրենց մասնակցությունն ունենալու առաջարկությամբ:

Առաջարկն արժանացել է Երևանի քաղաքապետի հավանությանը, և նրա հանձնարարությամբ խաղահրապարակի կառուցումը ներառվել է այգու վերակառուցման ծրագրում:

Հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվել է հանրային դրամահավաք, որին միացել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը։ Բջջային կապի հայկական օպերատորին հաջողվել է հավաքել շուրջ 10 մլն դրամ (1 դոլարը` 476,17 դրամ)։-0-