Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
445.99
RUB
4.7198
GEL
141.6
2026 թ. հունվարի 7, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-12

Երևանում երկու օր շարունակ կդադարեցվի մի շարք կենտրոնական փողոցների երթևեկը

19.04.2017, 16:30
Երևան քաղաքում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը որոշ փողոցներում, հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։
Երևանում երկու օր շարունակ կդադարեցվի մի շարք կենտրոնական փողոցների երթևեկը

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երևան քաղաքում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը որոշ փողոցներում, հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։

Ապրիլի 23–ին և 24–ին փողոցները փակ կլինեն` պայմանավորված Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա միջոցառումներով։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ապրիլի 23-ին, ժամը 20-ին, Ֆրանսիայի հրապարակից ջահերով երթի մեկնարկի կապակցությամբ փակ կլինեն Բաղրամյան պողոտան, Կիևյան փողոցը և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող հատվածները:

Ապրիլի 24-ին, առավոտյան ժամը 6.30-ից մինչև 23-ը` Լենինգրադյան-Աթենք փողոցների խաչմերուկից` Աթենքի փողոցը մինչև Աթենքի փողոց-Իսակովի պողոտա և Հրազդանի կիրճից դեպի Իսակովի պողոտա հատվածները: