Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
0

Երկաթուղայինի օրվա առթիվ ՀԿԵ-ի մի խումբ աշխատակիցներ պատվոգրեր և արժեքավոր նվերներ են ստացել

02.08.2014, 14:21
Հայաստանում նշվող Երկաթուղայինի օրվա առթիվ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ –ի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են շնորհակալագրերով , պատվոգրերով ու արժեքավոր նվերներով։
Երկաթուղայինի օրվա առթիվ ՀԿԵ-ի մի խումբ աշխատակիցներ պատվոգրեր և արժեքավոր նվերներ են ստացել
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում նշվող Երկաթուղայինի օրվա առթիվ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ –ի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են շնորհակալագրերով , պատվոգրերով ու արժեքավոր նվերներով։

Երկաթուղայինի օրը մասնագիտական տոն է, նշվում են երկաթուղային տրանսպորտի աշխատակիցների մասնագիտական նվաճումները և բնագավառի ձեռքբերումները։ Երկաթուղայինի օրն առաջին անգամ սահմանվել է Ռուսական կայսրության հաղորդակցության ուղիների նախարար Միխայիլ Խիլկովի` 1896 թվականի հունիսի 28–ի (հուլիսի 10–ին նոր տոմարով) թիվ 68 հրամանով։ 

«Այսօր ամբողջ օրը նվիրված է մեր մասնագիտական հանրությանը, մեր աշխատակիցներին, մեր արդյունքներին։ Մենք խոսելու ենք լավագույն արդյունքների և աշխատողների մասին, ովքեր առավել նշանակալի ավանդ են ունեցել ընկերության աշխատանքի մեջ ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածում»,– հանդիսավոր արարողության ժամանակ ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրեն Վիկտոր Ռեբեցը։ 

Մասնավորապես, ըստ նրա, «Աանահին» կայանի օբյեկտների մեծ համալիրի գործարկման համար այս տարի բազմաթիվ աշխատողներ շատ աշխատեցին, և գործադրած ջանքերն արժանի գնահատականի արժանացան։ 
«Նախորդ տարիներին և այս տարի ընկերությունը վստահ կատարում է փոխադրումների պլանային ծավալը, մենք իրականացնում ենք ճանապարհի զարգացման նախագծեր, նախագծեր, որոնք թույլ են տալիս ապագայի հաջողության հիմքեր դնել, բարձրացնել գնացքների շարժման անվտանգությունը, աշխատանքի պահպանման մակարդակը, ապահովել ընկերության աշխատանքի կայունությունը, ավելացնել արդյունավետությունը, նվազեցնել հավելյալ ծախսերը»,– ասաց Ռեբեցը։
Նա առանձին նշեց վետերանների խմբին, որն այսօր մեծ կազմակերպվածություն է դրսևորում, լավ ընդգրկված է անձնակազմի աշխատանքում` օգտագործելով կուտակած փորձն ու ներուժը երկաթուղայինների հաջորդ սերնդի նախապատրաստման համար, նրանց որակավորման, գրագիտության բարձրացման համար։ 
«22 վետերաններ փոխանցում են իրենց փորձն ու գիտելիքները։ Ավելի քան 200 մարդ վերապատրաստվել է ուսուցչական ինստիտուտի օգտագործմամբ։ Մենք առանց ուշադրության չենք թողնում մեր արտադրության առաջատարներին։ Միայն այս տարի 424 աշխատողներ պարգևներ են ստացել, անհատապես նշվել են իրենց աշխատանքի արդյունքների համար»,– ասաց Ռեբեցը։
Ըստ նրա, ՀԿԵ անձնակազմում արդեն 72 մարդ պարգևատրվել է Պատվավոր երկաթուղայինի նշանով:
«Մենք եկել ենք մեր առանձին, հատուկ պարգևը ստեղծելու որոշման, որը նշում է ընկերության լավագույն աշխատողներին իրենց ավանդի, նախաձեռնողականության, ՀԿԵ զարգացման հաջորդ փուլի վրա ազդած արդյունքի համար։ Մենք նոր պարգև ենք սահմանել, որը հանձնելու ենք ՀԿԵ աշխատակիցներին և մեր գործընկերներին, որոնք էական ավանդ կներդնեն երկաթուղու զարգացման մեջ։ Այն այդպես էլ կոչվում է` «Հարավկովկասյան երկաթուղու զարգացման մեջ ունեցած ավանդի համար»»,– հայտնեց ՀԿԵ գլխավոր տնօրենը։
Այսօր Երկաթուղայինի օրվա տոնակատարության շրջանակում այդ պարգևները կհանձնվեն երկաթուղային կայարանում։
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0—