Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

«ՀԿԵ» ՓԲԸ-ն աջակցել է Գյումրու պետական տեխնիկական քոլեջի մասնագիտատեխնիկական հրապարակի ձևավորմանը

18.04.2012, 13:30
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աջակցություն է ցուցաբերել Գյումրու պետական տեխնիկական քոլեջում մասնագիտատեխնիկական հրապարակի ձևավորման գործում: ՀԿԵ-ի օգնությամբ հրապարակում տեղադրվել են 10 մետր երկարություն ունեցող երկաթուղային գծեր, վագոնային սայլակ, վագոնների ավտոմատիկ շղթայակցման սարք, կոմպրեսոր, ինչպես նաև ուսուցանման համար անհրաժեշտ այլ սարքեր:

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աջակցություն է ցուցաբերել Գյումրու պետական տեխնիկական քոլեջում մասնագիտատեխնիկական հրապարակի ձևավորման գործում: ՀԿԵ-ի օգնությամբ հրապարակում տեղադրվել են 10 մետր երկարություն ունեցող երկաթուղային գծեր, վագոնային սայլակ, վագոնների ավտոմատիկ շղթայակցման սարք, կոմպրեսոր, ինչպես նաև ուսուցանման համար անհրաժեշտ այլ սարքեր:

Հրապարակն օգտագործվելու է տեխնիկական քոլեջի ուսանողների ուսուցանման, ինչպես նաև տվյալ կրթական հաստատություն գործուղվող ՀԿԵ-ի աշխատողների վերապատրաստման և որակավորումը բարձրացնելու համար:

Ինչպես նշել է քոլեջի տնօրեն Մխիթար Սարգսյանը, հետագայում հրապարակը բարեկարգվելու է և թույլ կտա բարձրացնել կադրերի պատրաստման մակարդակը: Տնօրենի խոսքերով, մոտ ժամանակներս քոլեջում կտեղադրվի նաև սլաքային փոխադրիչը:

Սարգսյանը տեղեկացրեց, որ ներկա պահին հրապարակում վերապատրաստվում են «ՀԿԵ» ՓԲԸ «Վանաձոր», «Սևան», «Երևան» և «Գյումրի» գծային ուղեմասերի 13 մասնագետ: 

Նշենք նաև, որ երկաթուղայինների վերապատրաստումը քոլեջում անցնում է «ՀԿԵ» ՓԲԸ և Գյումրու պետական քոլեջի միջև կնքված պայմանագրի համաձայն: Պայմանագրի շրջանակներում 2011 թվականի մայիսից քոլեջում վերապատրաստվել է 103 երկաթուղային, մասնավորապես, 12 կայարանապետ, լոկոմոտիվային բրիգադների 11 փականագործ, 40 էլեկտրամեխանիկ: Իսկ 2009 թվականին վերապատրաստման դասընթացներ անցել է ՀԿԵ 91 աշխատող: 

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հատուկ կարևորություն է տալիս կարդերի ուսուցանման և վերապատրաստման, աշխատողների որակավորման բարձրացման հարցերին: Ընկերության աշխատակիցները սովորում են առաջատար հայկական և ռուսական բուհերում: Օրինակ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ուսուցում է անցնում ՀԿԵ 41 աշխատակից, իսկ Ռոստովի հաղորդակցության պետական համալսարանում՝ 17 աշխատակից, որոնցից մեկը՝ ասպիրանտուրայում: --0—