Рейтинг@Mail.ru
USD
377.38
EUR
433.61
RUB
4.5924
GEL
138.77
2026 թ. մարտի 24, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Երթևեկի փոփոխություն է նախատեսված Թբիլիսյան խճուղում (ՍԽԵՄԱ)

26.12.2019, 15:06
Երթևեկի փոփոխություն Թբիլիսյան խճուղում. ՍԽԵՄԱ
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Թբիլիսյան խճուղում (ՍԽԵՄԱ)

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի և Թբիլիսյան խճուղուց դեպի ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի վարչական շենք տանող անանուն փողոցի խաչմերուկում (Թբիլիսյան խճուղի, №13 հասցեի դիմացի հատված) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է ՀՀ ՃՈ–ն:

Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ, խաչմերուկը կդառնա կարգավորվող, և այսուհետ տվյալ խաչմերուկով տրանսպորտային միջոցների երթևեկութ
յան ու հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:–0–

схема