Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի բանուկ խաչմերուկներից մեկում
30.04.2019,
16:25
Երթևեկի փոփոխություն` Երևանի բանուկ խաչմերուկներից մեկում։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./ԱՌԿԱ/. Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի բանուկ խաչմերուկներից մեկում։
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով Երևան քաղաքի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկում 2019 թվականի մայիսի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Լվովյան փողոցով դեպի նշված խաչմերուկ 1-ին երթևեկելի գոտով երթևեկող տրանսպորտային միջոցներին խաչմերուկում կթույլատրվի երթևեկել բոլոր ուղղություններով՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջ ուղղությունների փոխարեն:–0–