Рейтинг@Mail.ru
USD
385.29
EUR
447.17
RUB
4.915
GEL
141.47
2025 թ. հունիսի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Երևանի մի քանի խաչմերուկներում

25.07.2017, 14:38
Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Երևանի մի քանի խաչմերուկներում

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։

Ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպումը կփոփոխվի
Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Տիգրանյան փողոց, Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց և Կոմիտասի պողոտա-Վրացական փողոց խաչմերուկներում։

Փոփոխությունների արդյունքում Կոմիտասի պողոտայի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածում՝ Դավիթ Անհաղթի փողոցի կողմից դեպի Կոմիտասի պողոտա-Տիգրանյան փողոց խաչմերուկ ուղղության մոտեցող տեղամասում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 4-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Տիգրանյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին: 

Իսկ Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց և Կոմիտասի պողոտա-Վրացական փողոց խաչմերուկների հատվածներում՝ Կոմիտասի պողոտայի վրա նշված փոփոխությունը կկատարվի խաչմերուկների երկու կողմերում, որի շնորհիվ հետադարձերը և ձախ շրջադարձերը, համապատասխանաբար,  դեպի Գրիբոյեդովի և Վրացական փողոցներ կկատարվեն առանձնացված 4-րդ գոտիներից:-0-