Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Էստոնիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ունեցած իր փորձը. արդարադատության նախարար

21.05.2013, 14:52
Էստոնիան պատրաստ է կիսել դատական, նոտարական համակարգերում, կոռուպցիայի դեմ պայքարի և ծառայությունների մատուցման բնագավառներում կուտակած փորձը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասաց Էստոնիայի արդարադատության նախարար Հանո Պեվկուրը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Էստոնիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ունեցած իր փորձը. արդարադատության նախարար
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/.  Էստոնիան պատրաստ է կիսել դատական, նոտարական համակարգերում, կոռուպցիայի դեմ պայքարի և ծառայությունների մատուցման բնագավառներում կուտակած փորձը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասաց Էստոնիայի արդարադատության նախարար Հանո Պեվկուրը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նա ավելացրեց, որ Էստոնիան շահագրգռված է նաև նպաստել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին:

Սարգսյանն իր հերթին, կարևորելով երկկողմ հարաբերությունները, ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս արդարադատության ոլորտում բարեփոխումների Էստոնիայի փորձին: -0-