Рейтинг@Mail.ru
USD
384.51
EUR
452.41
RUB
4.8926
GEL
141.37
2025 թ. հուլիսի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+19

Էյր Արաբիա ավիաընկերությունը (Air Arabia) հայտարարել է, որ օգոստոսից վերսկսելու է թռիչքները Հայաստանի ուղղությամբ

10.06.2013, 19:53
Էյր Արաբիա (Air Arabia) խոշորագույն բյուջետային ավիաընկերությունը հայտարարել է, որ 2013 թվականի օգոստոսի 16–ից վերսկսում է շաբաթական երկու անգամ իրականացվող թռիչքները Հայաստանի ուղղությամբ, հայտնում է www.arabianbusiness.com պորտալը։
Էյր Արաբիա ավիաընկերությունը (Air Arabia) հայտարարել է, որ օգոստոսից վերսկսելու է թռիչքները Հայաստանի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Էյր Արաբիա (Air Arabia) խոշորագույն բյուջետային ավիաընկերությունը հայտարարել է, որ 2013 թվականի օգոստոսի 16–ից վերսկսում է շաբաթական երկու անգամ իրականացվող թռիչքները Հայաստանի ուղղությամբ, հայտնում է www.arabianbusiness.com պորտալը։

Թռիչքները կիրականացվեն Շարջա միջազգային օդանավակայանից (15 կմ քաղաքի կենտրոնից) երեքշաբթի և ուրբաթ օրերին։

«Հայաստանն արագ ընդգրկվում է մեծ մշակույթ և պատմություն փնտրող զբոսաշրջիկների պարտադիր այցելության վայրերի ցուցակում` ցնցող բնության և մաքուր օդին հանգստանալուն զուգընթաց»,– ասել է Air Arabia ընկերության գլխավոր տնօրեն Ադել Ալին։

Air Arabia–ն ԱՄԷ բորսայում գրանցված միակ ավիափոխադրողն է, որն առաջին եռամսյակում 20–տոկոսանոց զուտ շահույթ է գրանցել։

Ներկայում ընկերությունը թռիչքներ է իրականացնում ողջ Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Ասիայի և Եվրոպայի 86 ուղղություններով։ Երևանը դարձել է հինգերորդ նոր ուղղությունը 2013 թվականին, իսկ Հայաստանը` Հարավային Կովկասի միակ երկիրը, ուր թռչելու են ընկերության ինքնաթիռները։ Ընկերության կարգախոսն է` «Վճարեք քիչ։ Մեկնեք շատ» (Pay Less. Fly More). -0-