Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է

27.08.2019, 20:28
Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը բերման է ենթարկվել ԱԱԾ և ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը բերման է ենթարկվել ԱԱԾ և ձերբակալվել է։

Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին ասել է, որ Քննչական դեպարտամենտի աշխատողներն առավոտից քննչական գործողություններ, զննություններ են անցկացրել Գագիկ Խաչատրյանին պատկանող կալվածքում և տարածքներում, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված մարդկանց մոտ։

«Զննությունները դեռ շարունակվում են, ինչից հետո նա բերման կենթարկվի Ազգային անվտանգության ծառայություն, իսկ Քննչական դեպարտամենտը մեղադրանք կառաջադրի»,– հայտնել է Վանեցյանը։

Վանեցյանի խոսքով, քննչական գործողությունները կատարվում են Խաչատրյանի` նախարարի և ՊԵԿ ղեկավարի պաշտոնում լիազորությունների կատարման ժամանակ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, 2019 թվականի օգոստոսի 27-ին կատարված խուզարկությունների ավարտից հետո Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։

Նախաքննությունը շարունակվում է։ -0-