Рейтинг@Mail.ru
USD
374.16
EUR
440.84
RUB
4.9012
GEL
139.07
2026 թ. ապրիլի 16, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտարարել է Երևան-Փարիզ-Երևան չվերթը չեղարկելու մասին

03.05.2023, 10:43
FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտարարել է Երևան-Փարիզ-Երևան չվերթը չեղարկելու մասին
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./ԱՌԿԱ/. FLYONE ARMENIA-ն չեղարկել է Երևան-Փարիզ-Երևան չվերթը։

Ավիաընկերությունը դա բացատրել է նրանով, որ մայիսի 2-ին Թուրքիայի ավիացիոն իշխանություններն իրենց օդային տարածքով տարանցման (overflight) թույլտվություն չեն տրամադրել։ Պատճառը չի հաղորդվում։

Ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ Փարիզ-Երևան չվերթն իրականացնող FLYONE ARMENIA-ի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Քիշնևում, քանի որ Թուրքիան արգելել է թռիչքներ իրականացնել իր օդային տարածքով։-0-