Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Freedom Broker Armenia-ն գործարկում է Freedom Academy-ն. ֆինանսներ բոլորի համար

26.07.2024, 11:50
Freedom Broker Armenia-ն գործարկում է Freedom Academy նոր նախագիծ, որն ուղղված է Հայաստանի բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը
Freedom Broker Armenia-ն գործարկում է Freedom Academy-ն. ֆինանսներ բոլորի համար

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Freedom Broker Armenia-ն գործարկում է Freedom Academy նոր նախագիծ, որն ուղղված է Հայաստանի բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը։

«Մենք համոզված ենք, որ եթե մարդը պատրաստ է ներդրում կատարել իր կրթության մեջ, իսկ խոսքն անպայման ֆինանսական միջոցների մասին չէ, այլև ժամանակի, ապա դա միանշանակ կապահովի լավագույն «շահույթ»։ Մենք ունենք առաքելություն. ցանկանում ենք նպաստել Հայսատանի քաղաքացիների բարեկեցությանը` բարձրացնելով նրանց գիտելիքների մակարդակը անձնական ֆինանսների կառավարման ոլորտում»,- հայտարարեց Freedom Broker Armenia-ի կրթական նախագծերի ղեկավար Գեորգի Մելքոնյանը։

Նա առանձնացրեց զարգացման հետևյալ առաջնահերթ ուղղությունները` սոցիալական նախագծեր, հանրային կրթության ոլորտ, պետական ծրագրերի աջակցության ցուցաբերում և մասնավոր սեկտորի հետ աշխատանք։ Նա, մասնավորապես, նշեց, որ Freedom Academy-ն սոցիալական նախագծերի շրջանակում ֆինանսական գրագիտության բարձրացման հարցում նախապատվությունը կտա սոցիալապես անապահով ընտանիքներին, երեխաներին և զինվորականներին։

Մելքոնյանը նաև հայտնեց, որ գործընկեր համալսարանները տարին երկու անգամ գիտական ֆորումներ կանցկացնեն ներդրումային թեմայով, կիրականացվեն համատեղ կրթական ծրագրեր։ Բացի դրանից, նախատեսվում է դպրոցների հետ համագործակցություն սկսել մանկուց ֆինանսական մտածողություն ձևավորելու համար։

 Նա նշեց, որ գործարկվող կրթական նախաձեռնությունն ունի ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն բաղադրիչներ։ Դասընթացների ընթացքում ինֆորմացիա կտրամադրվի այն մասին, թե ինչպես է գործում արժեթղթերի շուկան և ինչ է ընկած վերլուծության հիմքում։ Միաժամանակ նյութերը պատրաստված են այնպես, որ հասկանալի լինեն մարդկանց, ովքեր ոլորտում մասնագետներ չեն։