Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Ֆունկցիոնալության գնահատման դիմումները կներկայացվեն բացառապես առցանց

Այսօր, 16:40
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ ՀՀ-ում ֆունկցիոնալության գնահատման համակարգին վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով
Ֆունկցիոնալության գնահատման դիմումները կներկայացվեն բացառապես առցանց

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ ՀՀ-ում ֆունկցիոնալության գնահատման համակարգին վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով:

Մասնավորապես՝ նախատեսվում է ապահովել գնահատող հանձնաժողովի մասնագիտական կազմի հստակ և վերահսկելի ձևավորումը՝ սահմանելով, որ հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել միայն ռեեստրում ընդգրկված մասնագետներ:

Առաջարկվում է սահմանել, որ ֆունկցիոնալության գնահատման դիմումները ներկայացվում են բացառապես առցանց եղանակով՝ հաշվի առնելով, որ համակարգը ամբողջությամբ թվայնացված է՝ դիմումի մուտքագրումից մինչև որոշման կայացում։

Միևնույն ժամանակ, առաջարկվում է սահմանել, որ քաղաքացին կարող է մուտքագրել դիմումը առցանց՝ https://e-disability.am/user-application հղումով, իսկ առցանց դիմում լրացնելու դժվարության դեպքում կարող է դիմել ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, որտեղ նրան կտրամադրվի անհրաժեշտ աջակցություն դիմումի էլեկտրոնային լրացման համար: