Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը հետաձգվեց. այն կշարունակվի վաղը (ՎԻԴԵՈ)

17.06.2020, 22:25
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը հետաձգվեց. այն կշարունակվի վաղը (ՎԻԴԵՈ)
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը հետաձգվեց. այն կշարունակվի վաղը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./ԱՌԿԱ/. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ դատարանի շենքից: Նա ոչ մի հարցի չպատասխանեց, նշելով որ հարցերին կպատասխանեն փաստաբանները, և լուռ հեռացավ: 

Հիշեցնենք, որ այսօր դատարանում քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու ԱԱԾ միջնորդությունը: 

Լրագրողների հարցերին է պատասխանել Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ նիստը կշարունակվի վաղը 16.30-ին:

«Ժամանակ ենք խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար, որպեսզի կարողանանք լիարժեք պաշտպանություն իրականացնել: Որևէ տվյալ չունենք գործի նյութերից: Ընթացիկ պրոցեսներ կան, որոնք պետք է անցնեինք: Քննություն տեղի չի ունեցել, վաղը կշարունակվի»,- նշել է նա լրագրողների հետ զրույցում:

Փաստաբանը նշեց, որ տեխնիկական հարցեր են քննարկվել: 

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ-ն քվեարկությամբ Գագիկ Ծառուկյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից և հավանություն տվեցվերջինիս կալանավորելու միջնորդությանը: 

Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին

Հունիսի 14–ին առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը:

Խուզարկությունից հետո ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ իր վրա գործադրում են քաղաքական ճնշում, սակայն ինքը հետքայլ չի անի:

Այնուհետև Ծառուկյանը կանչվել է ԱԱԾ հարցաքննության, որտեղ շուրջ 9 ժամ հարցաքննվելուց հետո դուրս եկել ԱԱԾ շենքից: 

ԱԱԾ-ն նույն օրը տարածել է մի շարք հաղորդագրություններ: 

Հաղորդագրություններից մեկը վերաբերում է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառված ավելի քան 29 միլիարդ դրամի վնասին:

Ըստ մյուս հաղորդագրության, բացահայտվել են 2017 թ.-ին ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ի կողմից ընտրողներին կաշառք տալու, կաշառք  ստանալու հարյուրավոր դեպքեր:

Իսկ ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց Առինջ համայնքի պաշտոնատար անձանց կողմից համայնքի բյուջեին 339.300.000 դրամի վնաս հասցնելու դեպքի մասին, որի առթիվ քրգործ է հարուցվել:-0-