Գառնիի խզվածքում երկրաշարժը կարող է Երևանի մոտ 20 տոկոս բնակֆոնդի փլուզման հանգեցնել. փորձագետ
16.10.2012,
13:21
Գառնիի խզվածքում երկրաշարժը կարող է հանգեցնել Երևանի մոտ 20 տոկոս բնակելի տների փլուզմանը, ասաց Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության փորձագետ Ֆումիո Կանեկոն (Fumio Kaneko)` «Սեյսմիկ ռիսկերի գնահատումը և կառավարման ծրագրումը Հայաստանում» ծրագրի արդյունքների ամփոփման ժամանակ, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գառնիի խզվածքում երկրաշարժը կարող է հանգեցնել Երևանի մոտ 20 տոկոս բնակելի տների փլուզմանը, ասաց Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության փորձագետ Ֆումիո Կանեկոն (Fumio Kaneko)` «Սեյսմիկ ռիսկերի գնահատումը և կառավարման ծրագրումը Հայաստանում» ծրագրի արդյունքների ամփոփման ժամանակ, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»։
Հայ–ճապոնական համատեղ ծրագիրն իրականացվել է 2010-2012 թվականներին Հայաստանի ԱԻՆ–ի և Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության միջև։
«Ծրագրի իրականացաման ընթացքում մենք ուսումնասիրել ենք Գառնիի խզվածքը։ Այն ակտիվ է, և երկրաշարժի դեպքում ցնցման ուժգնությունը կկազմի մոտ 8 բալ»,– ասել է Կանեկոն։
Նրա խոսքով, իրադարձությունների այդպիսի զարգացման դեպքում կարող է փլուզվել Երևանի բնակելի տների մոտ 20 տոկոսը, իսկ մարդկային զոհերը կարող են հասնել 10-30 հազարի։
Փորձագետը նշեց, որ ուշադրության է արժանի նաև Երևանի խզվածքը, բայց այն առայժմ ուսումնասիրված չէ։
Հայաստանի ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) պետ Հրաչյա Պետրոսյանը նշեց, որ նմանատիպ ավերածությունները և կորուստները բնակչության շրջանում կարող են պայմանավորված լինել սեյսմիկ նորմերին մայրաքաղաքի մի շարք բնակելի տների անհամապատասխանությամբ։
«Խոսքը հիմնականում մինչև 1989 թվականը կառուցված բնակելի տների մասին է, երբ սխալ է հաշվարկվել Երևանի սեմյսմիկ վտանգը։ Արդյունքում շենքերը կառուցվել են յոթբալանոց սեյսմակայունությամբ»,– ասաց Պետրոսյանը, ավելացնելով, որ, նորմերի համաձայն, սեյսմակայունությունը պետք է համապատասխանի ինը բալի։
Նա միաժամանակ ընդգծեց, որ այսօր բնակելի տների ամրացման, ինչպես նաև այդ ոլորտի օրենսդրական բազայի բարելավման աշխատանքներ են անցկացվում։ -0-