Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 56 դեպք
25.04.2020,
15:30
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 56 դեպք

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./ԱՌԿԱ/. Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակման ևս 5 դեպք է հաստատել: Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր Facebook-յան էջում:
«ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 56 հաստատված դեպք»,- նշել է նա:
Մարզպետն ընդգծել է, որ բոլոր նոր դեպքերի շփման շրջանակը պարզվել է, ըստ անհրաժեշտ ցուցումների կատարվում է քաղաքացիների մեկուսացման եւ ինքնամեկուսացման գործընթացը։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1677–ի: Կորոնավիրուսից առողջացումների ընդհանուր թիվը 803 է, փաստացի բուժվում է 846 մարդ: Կատարված ընդհանուր թեստերի թիվը` 17342։ Մահացել է, ցավոք, 28 մարդ: -0-