Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Ղեկավար պաշտոններում կանանց թիվն ավելացել է ամենուրեք՝ բացառությամբ զարգացած երկրների. GTI

19.03.2013, 16:27
Կանանց տոներին ընդառաջ Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը հետազոտություն է անցկացրել (Միջազգային գործարար զեկույց), համաձայն որի` 2010 թ-ից հետո այս տարի կանայք ամենամեծ տոկոսն են զբաղեցնում ղեկավար պաշտոններում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Հայաստանում Grant Thornton–ի մամուլի ծառայությունից։

Ղեկավար պաշտոններում կանանց թիվն ավելացել է ամենուրեք՝ բացառությամբ զարգացած երկրների. GTI
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Կանանց տոներին ընդառաջ Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը հետազոտություն է անցկացրել (Միջազգային գործարար զեկույց), համաձայն որի` 2010 թ-ից հետո այս տարի կանայք ամենամեծ տոկոսն են զբաղեցնում ղեկավար պաշտոններում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Հայաստանում Grant Thornton–ի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` G7 երկրներում, որտեղ տնտեսական ցուցանիշները ցածր են, ղեկավար կանանց թիվը ավելի քիչ է, քան Ասիայի և Հեռավոր Արևելքի բարձր ցուցանիշներ ունեցող երկրներում:

«Գրանթ Թորնթոնը հորդորում է  զարգացած երկրների գործարարներին մրցակցել զարգացող տնտեսությունների իրենց գործընկերների հետ և օգուտ քաղել ղեկավար պաշտոններում ավելի շատ թվով կանանց ներգրավելով»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Զեկույցի տվյալները ցույց են տալիս, որ, ընդհանուր առմամբ, ղեկավար պաշտոնների 24%-ը կանայք են զբաղեցնում: Ցուցանիշը բարձրացել է ի համեմատ 2012թ. (21%) և  2011 թ. (20%):

Այնուամենայնիվ, G7 երկրները գտնվում են աղյուսակի ստորին հատվածում. այնտեղ կանանց միայն  21%-ն է զբաղեցնում ղեկավար պաշտոններ: Ցուցանիշը 28% է BRIC երկրներում, 32%՝ Հարավարեւելյան Ասիայում եւ 40% Բալթյան երկրներում:

«Կանայք կարևոր դեր են խաղում աճող տնտեսությունների ղեկավարման հարցում՝  հավասարակշռություն պահպանելով որոշումների ընդունման գործընթացում և իրենց ընկերության բնականոն գործունեության պահպանման հարցում: Համեմատության համար նշենք, որ G7 երկրները այժմ քայլեր են ձեռնարկում այս ուղղությամբ բացթողումները լրացնելու համար՝ երկարաժամկետ աճ և շահութաբերություն ապահովելու համար»,– նշել է Գրանթ Թորնթոն Բրիտանիայի և Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի հարկային խորհրդատվության ղեկավար Ֆրանչեսկա Լագերբերգը։

Ճապոնիան (ղեկավար պաշտոնների 7%-ը զբաղեցնում են կանայք և դա ամենացածր ցուցանիշն է), Մեծ Բրիտանիան (21%) և ԱՄՆ-ը (20%) այդ առումով վերջին տեղը զբաղեցնող 8 երկրների ցանկում են:

Այս երկրներում ՀՆԱ-ի աճի տեմպերը նույնպես ցածր են՝2012 թ. ցուցանիշը կազմում էր համապատասխանաբար 1.9%, -0.1 և 2.2%::

Ի հակադրություն վերոնշյալի ասենք, որ սանդղակի վերին հատվածում գտնվում է Չինաստանը, որտեղ ղեկավար պաշտոնների 51%ը կանայք են զբաղեցնում: Այնտեղ 2012 թ. համար սպասվում է ՀՆԱ-ի 7-8% աճ:

Սանդղակի լավագույն տասնյակում  ընդգրկված են նաև Լատվիայի, Վիետնամի, Թայլանդի և Ֆիլիպինների աճող տնտեսությունները

Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլն առաջատար միջազգային կազմակերպություններից է, որը համախմբում է անկախ աուդիտորական խորհրդատվական ֆիրմաները, որոնք կոչված են օգնելու դինամիկ զարգացող ընկերություններին իրենց աճի ներուժը բացահայտելու հարցում` արդյունավետ օգնություն ցուցաբերելով հատկացվող ծառայությունների լայն սպեկտրի միջոցով։

Հայաստանում Գրանթ Թորնթոնը հիմնադրվել է 90–ականների սկզբին։ Ընկերությունն իր հաճախորդներին է տրամադրում աուդիտորական, համալիր խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ, ինչպես նաև փորձնական գնահատականներ` ձեռնարկություններին, ազգային և առևտրային բանկերին, ֆինանսական ինստիտուտներին, կառավարական, տեղական և միջազգային կազմակերպություններին։ –0–