Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Գործազրկության նպաստներից հրաժարվելը սխալ քայլ է. տնտեսագետ

28.10.2013, 17:18
Գործազրկության նպաստներից հրաժարվելը ճիշտ քայլ չէ, երկուշաբթի լրագրողներին ասաց խորհրդարանի նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։
Գործազրկության նպաստներից հրաժարվելը սխալ քայլ է. տնտեսագետ
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գործազրկության նպաստներից հրաժարվելը ճիշտ քայլ չէ, երկուշաբթի լրագրողներին ասաց խորհրդարանի նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Նախորդ շաբաթ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունել են «Զբաղվածության մասին» օրինագիծը, որի համաձայն առաջարկվում է վերացնել գործազրկության համար հատկացվող 18 հազար դրամ նպաստը։

«Հաշվի առնելով այն, որ երկրի բնակչության 35 տոկոսն աղքատության շեմին է, չի կարելի նման կտրուկ քայլեր կատարել, իսկ լուծումը պետք է հավասարակշռված լինի»,– ասաց Բոստանջյանը։

«Ակնհայտ է, որ դա սխալ քայլ է, նման ինստիտուտից չի կարելի հրաժարվել, այն պետք է առանձնացնել` աշխատանքով ապահովելով գործազուրկների ամբողջ աշխատունակ հատվածին»,– ասաց Բոստանջյանը։  

Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն իր հերթին նշեց, որ կտրուկ քայլեր են անհրաժեշտ` նշելով, որ հասարակությունը պարտավոր չէ պորտաբույծներին պահել։

«Երկրում շատ մեծ է տարբեր մասնագետների պահանջարկը, բայց չկան աշխատողներ, ինչի կապակցությամբ ավելի կարևոր է վերաորակավորել գործազուրկներին և աշխատանքով ապահովել առկա թափուր տեղերի հաշվին, քան թե պորտաբուծություն քարոզել»,– ասաց Բադեյանը։

Նա ընդգծեց, որ դրա համար պետությունը կադրերի վերապատրաստման հատուկ անվճար դասընթացներ կանցկացնի, որոնք թույլ կտան գործազուրկներին աշխատանքի տեղավորվել։

Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, Հայաստանում գործազրկության մակարդակը 2013 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 16.2 տոկոս` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 1.2 տ.կ.–ով։ Միաժամանակ, գործազրկության մակարդակը երկրորդ եռամսյակում առաջինի համեմատ նվազել է 0.7 տոկոսով։

Հաշվետու ժամանակահատվածում գործազուրկների թիվը 2021 թվականի երկրորդ եռամսյակի 246.2 հազարից նվազել է մինչև 228.1 հազար 2013 թվականի երկրորդ եռամսյակում, իսկ զբաղվածների թիվը 1 166.5 հազարից աճել է մինչև 1 179.8 հազար։ ($1 –ը` 405,84 դրամ)։ –0—