Գրիպի և ՍՇՎ–ի համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում նորմայի սահմաններում է

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գրիպի և սուր չնճառական վարակների հետ կապված համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում մտավախություններ չի առաջացնում և գտնվում է նորմայի սահմաններում, երկուշաբթի լրագրողներին ասաց հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը։
«Չնայած, որ Իրանում այժմ տարածված է H1N1 խոզի գրիպի վիրուսը, Հայաստանում ընդամենը երեք դեպք է արձանագրվել»,– ասաց Ասոյանը, միաժամանակ ավելացնելով, որ խոզի և սովորական գրիպի ախտանիշները գրեթե նույնն են։ Նա միաժամանակ զերծ մնաց վարակվածների և ամբուլատոր բուժում անցնող հիվանդների թիվը նշելուց։
«Ներկայում հիվանդությունների ծանր դեպքեր Հայաստանում չեն արձանագրվել։ Իրավիճակը բավականին բարենպաստ է։ Պետք է միաժամանակ հիշել, որ ցանկացած գրիպ վտանգավոր հիվանդություն է, իսկ հակաբիոտիկներ ընդունել կարելի է միայն վարակաբանի ցուցմամբ»,– ասաց Ասոյանը։
Հաշվի առնելով առաջիկա տոները` գլխավոր վարակաբանը կոչ արեց Հայաստանի բնակչությանը չչարաշահել ոգելիցը, ինչպես նաև չափավոր սնվել։
-0-