Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանում կորոնավիրուսից 61-ամյա կին է մահացել. ԱՆ

09.05.2020, 12:59
Հայաստանում կորոնավիրուսից 61-ամյա կին է մահացել. ԱՆ
Հայաստանում կորոնավիրուսից 61-ամյա կին է մահացել. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3175 դեպք, որոնցից 1267-ն` առողջացած, 44-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1852 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 30397 թեստավորում: Այս մասին նշվում է ԱՆ Facebook-յան էջում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք և 49 առողջացած։

ԱՆ-ից նաև հայտնում են մահվան դեպքի վերաբերյալ. որ պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

«Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 12 է»,- նշվում է հայտարարության մեջ: -0-