Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+27

Համացանցում տարածված հոլովակը ՃՈ երկու տեսուչների աշխատանքից ազատվելու պատճառ է դարձել

21.11.2012, 21:01
Հայաստանի Ճանապարհային ոստիկանության տեսուչներ Լևոն Մատինյանը և Կարեն Մելքոնյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել կադրային ռեզերվում՝ համացանցում տեղադրված տեսահոլովակի հետքերով անցկացված ստուգման արդյունքում:
Համացանցում տարածված հոլովակը ՃՈ երկու տեսուչների աշխատանքից ազատվելու պատճառ է դարձել
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ճանապարհային ոստիկանության տեսուչներ Լևոն Մատինյանը և Կարեն Մելքոնյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել կադրային ռեզերվում՝ համացանցում տեղադրված տեսահոլովակի հետքերով անցկացված ստուգման արդյունքում:

Ինչպես հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, աշխատակիցներն ազատվել են պաշտոնեական պարտավորությունների ոչ պատշաճ կատարման և քաղաքացիներրի հետ շփվելիս մասնագիտական էթիկայի կանոնների խախտելու համար:

Դանիել Իոնասյանի ավտոմեքենայի տեսագրանցիչի օգնությամբ տեսագրած հոլովակում երևում է, թե ինչպես է Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան հատում կրկնակի հոծ գիծը և առաջ անցնում Իոնասյանի մեքենայից: Նրա վրդովմունքին ի պատասխան՝ տեսուչները հայհոյում են նրան: -0-