Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հանրային տրանսպորտը սկսել է արագ տեղաշարժվել, խցանումների միջինացված թիվն ավելի ցածր է․ Ավինյան

08.09.2025, 11:54
Մարդիկ, ովքեր օգտվում են հանրային տրանսպորտից, իրենց հարմար է, եկեք այդ հարմարավետությունը շարունակենք, զարգացնենք, նշել է Ավինյանը
Հանրային տրանսպորտը սկսել է արագ տեղաշարժվել, խցանումների միջինացված թիվն ավելի ցածր է․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հանրային տրանսպորտը սկսել է արագ տեղաշարժվել, հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

«Մարդիկ, ովքեր օգտվում են հանրային տրանսպորտից, իրենց հարմար է, եկեք այդ հարմարավետությունը շարունակենք, զարգացնենք։ Ինչպես տեսնում եք, խցանումների միջինացված թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այսքան ավտոբուսի նոր գիծ ստեղծելով, ավելի ցածր է», – ասաց Ավինյանը։ 

Նա նշեց, որ տատ տեղերում ստեղծել են ավտոբուսային գծեր, ավտոբուսները սկսել են արագ տեղշարժվել։ 

«Դրան զուգահեր տրված լուծումներով էականորեն նվազեցվել են խցանումների միջինացված թիվը։ Այս պրոցեսը չպետք է դանդաղեցնել, վստահ եմ՝ ավտոբուսների գծերի ավելացմանը զուգահեռ մեքենաների համար լուծումներ կգտնենք։ Բայց նորից հիշեցնեմ՝ մեր առաջնային խնդիրը մեքենաները չեն, մեր առաջնային խնդիրը հետիոտն է, հեծանիվն է, հետո ավտոբուսն ու տրոլեյբուսն են, և միայն դրանից հետո՝ ավտոմեքենան»,- ասաց Ավինյանը: