Հարցաքննել են Քաղաքաշինության նախկին նախարարին
15.10.2012,
19:48
Քաղաքաշինության նախկին նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Վարդանյանն այսօր հարցաքննվել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում՝ որպես վկա, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Քաղաքաշինության նախկին նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Վարդանյանն այսօր հարցաքննվել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում՝ որպես վկա, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նախկին նախարարին հարցաքննել են Հանրային գրադարանի վերանորոգման ժամանակ տեղի ունեցած չարաշահումների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում: Գործը հարուցվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, գործի քննությունը հանձնարարվել էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
Ազգային գրադարանի վերանորոգման համար պետական բյուջեից հատկացվել էր 700 միլիոն դրամ (մոտ երկու միլիոն դոլար), սակայն այդ գումարը ծախսելուց հետո շենքը կիսավեր վիճակում էր հանձնվել:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին են փոխանցել Ոստիկանության լրատվական ծառայությունից, Վարդան Վարդանյանը արդեն հարցաքննվել է:
Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու կասկածանքով արդեն կալանավորվել է քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանը:--0-