Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+35

Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը բացասական սոցիալ–տնտեսական փոփոխությունները կապում է պետական իշխանության մարմինների գործունեության հետ. հարցում

29.10.2014, 15:42
Հայաստանի հարցված քաղաքացիների մեծամասնությունը բացասական սոցիալ–տնտեսական փոփոխությունները կապում է պետական իշխանության մարմինների գործունեության հետ, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը` ներկայացնելով 2014 թվականի մարտ–ապրիլին անցկացված հասարակական կարծիքի արդյունքները։
Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը բացասական սոցիալ–տնտեսական փոփոխությունները կապում է պետական իշխանության մարմինների գործունեության հետ. հարցում
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հարցված քաղաքացիների մեծամասնությունը բացասական սոցիալ–տնտեսական փոփոխությունները կապում է պետական իշխանության մարմինների գործունեության հետ, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը` ներկայացնելով 2014 թվականի մարտ–ապրիլին անցկացված հասարակական կարծիքի արդյունքները։

Հարցմանը մասնակցել է Հայաստանի 95 համայնքներից մոտ 5 հազար մարդ։

«Բացասական սոցիալ–տնտեսական փոփոխությունները հարցվածների 76 տոկոսը կապել է պետական իշխանության մարմինների գործունեության հետ, 7.5–ը` տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի, և նույնքանն էլ պատճառները տեսնում է սեփական ընդունակությունների մեջ»,– ասաց Ադիբեկյանը։

Նա նշեց նաև, որ հարցման արդյունքներով, գրեթե երեք անգամ վատացել է սոցիալ–տնտեսական փոփոխությունների և զբաղվածության հետ իրավիճակի գնահատականը, և մեկուկես անգամ` անձնական անվտանգության գնահատականը։

Ադիբեկյանը միաժամանակ բերեց միջազգային վարկանշային կենտրոնների տվյալները, որոնց համաձայն` ԽՍՀՄ նախկին հանրապետությունների շարքում  պետական կառավարման որակով Հայաստանը զբաղեցնում է 4–րդ տեղը` Լատվիայից, Լիտվայից և Վրաստանից հետո։

Սոցիոլոգը կարծում է, որ նման հակասական ցուցանիշները կապված են այն բանի հետ, որ արտագաղթի պատճառով միջին շերտի ներկայացուցիչները հասարակությունում պակասել են, տոկոսային հարաբերությամբ աճել է դժգոհ քաղաքացիների թիվը։ -0-