Անվստահությունը հասարակության և պետության միջև գոյություն ունեցող հիմնական խնդիրն է. փորձագետ
23.05.2014,
16:30
Հասարակության և պետության փոխհարաբերությունների հիմնական խնդիրը վստահության բացակայությունն է, կլոր սեղանի ընթացքում ասել է «Հանրային ցանց» միավորման փորձագետ իրավաբան Սարգիս Աղասյանը` ներկայացնելով նախարարություններին առընթեր կոլեգիաների գործունեության և զարգացման հեռանկարների ուսումնասիրության արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Հասարակության և պետության փոխհարաբերությունների հիմնական խնդիրը վստահության բացակայությունն է, կլոր սեղանի ընթացքում ասել է «Հանրային ցանց» միավորման փորձագետ իրավաբան Սարգիս Աղասյանը` ներկայացնելով նախարարություններին առընթեր կոլեգիաների գործունեության և զարգացման հեռանկարների ուսումնասիրության արդյունքները։
Նրա կարծիքով` չի կարելի պնդել, որ կա միայն մեկ խնդիր։ «Պետության և հասարակության փոխգործակցության հիմնական խնդիրները երկկողմ բնույթ ունեն, մենք չենք կարող ասել, որ խնդիրը մեկն է, խնդիրները շատ խորն են, հասարակությունում բացակայում է պետության նկատմամբ վստահությունը», – ասել է Աղասյանը։
Փորձագետը նշել է, որ նախարարություններին առընթեր կոլեգիաները հարթակ չեն ստեղծում հասարակության և իշխանության միջև համագործակցության համար։
«Կոլեգիաները չեն կազմակերպում նիստեր, որոնք նախատեսված են իրենց կանոնադրությամբ և կանոնակարգով` չստեղծելով հարթակ իշխանության մարմինների և քաղաքացիական հասարակական կազմակերպությունների համագործակցության համար և ծառայելով նպատակին», – ասել է Աղասյանը։
Փորձագետը նշել է, որ դա կապված է փոքրաթիվ հասարակական կազմակերպությունների հետ, որոնք ներգրավված են այդ գործընթացներում, ինչպես նաև չհաստատված կարգի և ներգրավվածության չափորոշիչների հետ։
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն իր հերթին «ԱՌԿԱ» գործակալությանն ասել է, որ ոչ կառավարական կազմակերպությունների հետ իշխանության հաջող փոխգործակցության համար հարկավոր է հստակ որոշել կոլեգիալ որոշումների սահմաններն ու այն, ինչ կոնկրետ որոշում է նախարարը։
«Եթե կոլեգիան որոշելու է նախարարի փոխարեն, այդ դեպքում ինչու՞ է պետք նախարարը։ Չի կարելի խախտել իշխանության ուղղահայացությունը կոլեգիայի հորիզոնական որոշումներով», – նշել է սոցիոլոգը։
Նա կարծում է, որ դա անիմաստ կլինի և կտրուկ կնվազեցնի իշխանության արդյունավետությունը։–0–