Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Հաղթանակի 70–ամյակին նվիրված միջոցառումներ կկազմակերպվեն Հայաստանի ողջ տարածքում. Վոլինկին

23.03.2015, 15:53
Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակին նվիրված միջոցառումներ կկազմակերպվեն Հայաստանի ողջ տարածքում, «Sputnik–Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։
Հաղթանակի 70–ամյակին նվիրված միջոցառումներ կկազմակերպվեն Հայաստանի ողջ տարածքում. Վոլինկին
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակին նվիրված միջոցառումներ կկազմակերպվեն Հայաստանի ողջ տարածքում, «Sputnik–Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

«Մեր դեսպանատունը լրջորեն պատրաստվում է Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակին։ Մենք դեսպանատանն առընթեր հանրային խորհուրդ ենք ստեղծել, կազմել ենք ծրագիր և այն իրականացնելու ենք համատեղ հնարավորին չափ շատ մասնակիցներ ներգրավելու համար», – ասել է Վոլինկինը։

Նրա խոսքով` միջոցառումները կկազմակերպվեն ողջ երկրի տարածքում, սակայն գլխավոր խնդիրն է ներգրավել վետերաններին, որոնք այդքան էլ շատ չեն։

«Նրանց համար սա շատ կարևոր է։ Կարևոր է ուշադրությունը, հարգանքը, ինչպես նաև այն, որ մենք հիշում ենք նրանց հերոսություններն ու մասնակցությունը այդ տարիների իրադարձություններին», – նշել է Վոլինկինը։–0–