Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայ աշակերտների համար մասնագիտական կողմնորոշման եռօրյա դասընթաց է անցկացվում

09.08.2013, 16:29
Բարձր դասարաններում սովորող հայ աշակերտների համար մասնագիտական կողմնորոշման եռօրյա դասընթացներ են կազմակերպվում Երևանում։
Հայ աշակերտների համար մասնագիտական կողմնորոշման եռօրյա դասընթաց է անցկացվում
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Բարձր դասարաններում սովորող հայ աշակերտների համար մասնագիտական կողմնորոշման եռօրյա դասընթացներ են կազմակերպվում Երևանում։

«Այսօր ընտանիքի անդամներն են որոշում իրենց երեխաների մասնագիտությունը եւ դա բերում է որոշակի խնդիրների, քանի որ շատերը չեն ընտրում այն ինչ իրենք իսկապես ցանկանում են: Մեր ուսանողները սովորում են մի բան, որը չեն ուզում: Անհրաժեշտ է ինքնուրույն կողմնորոշվել»,- Մասնագիտական կողմնորոշումն ավագ դպրոցներում ծրագրի մասին լրագրողների հետ խոսեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը:

Նրա խոսքով` հիմնադրամը հետագայում կշարունակի աշակերտներին բուհերի հնարավորությունների ու առաջարկվող մասնագիտությունների մասին տեղեկացնելու գործը։

«Ծրագրի միջոցով կփորձենք ավելի շատ ինֆորմացիա տալ աշակերտներին: Մասնագիտական կողմնորոշման եռօրյա դասընթացին կմասնակցի ավագ դպրոցների շուրջ 30 աշակերտ, ովքեր կկարողանան ինֆորմացիան տեղ հասցնել»,– ասաց Ավագյանը։

Հիմնադրամի համակարգողը նշեց, որ եռօրյա դասընթացների ընթացքում փորձագետները աշակերտներին կներկայացնեն տարբեր մասնագիտություններ, որոնք առաջարկում են բուհերը։ Հատուկ մասնագիտական թեստերի միջոցով կբացահայտեն աշակերտների թույլ և ուժեղ կողմեր։-0-