Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայ բժիշկների համաշխարհային համագումարը 2015թ.–ին կանցկացվի Երևանում. նախարար

10.07.2013, 13:46
Հայ բժիշկների համաշխարհային 12–րդ համագումարը կանցկացվի 2015թ.–ին Հայաստանում, Լոս Անջելեսում կայացած 11–րդ համագումարի փակման ելույթի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։
Հայ բժիշկների համաշխարհային համագումարը 2015թ.–ին կանցկացվի Երևանում. նախարար
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայ բժիշկների համաշխարհային 12–րդ համագումարը կանցկացվի 2015թ.–ին Հայաստանում, Լոս Անջելեսում կայացած 11–րդ համագումարի փակման ելույթի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, Դումանյանը հրավիրել է  բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են մայր Հայրենիքում և Լեռնային Ղարաբաղում առողջապահական համակարգի զարգացման խնդրով։

Դումանյանը բարձր է գնահատել համագումարի կազմակերպիչների կատարած աշխատանքը, որի արդյունքում հնարավոր դարձավ քննարկել և լսել աշխարհում բժշկական նորագույն մոտեցումների ու գիտական նվաճումների վերաբերյալ ճանաչված հայ բժիշկների ելույթները։

Նախարարը կարևորել է, որ համագումարի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի և բժշկական կրթության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները։

Փակման խոսքով հանդես են եկել ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը, համագումարի նախագահ Վիգեն Սեֆիլյանը, Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի նախագահ Ջերրի Մանուկյանը։

Հայ բժիշկների համաշխարհային 11–րդ համագումարը մեկնարկել է հուլիսի 3–ին Լոս Անջելեսում։ Համագումարի աշխատանքներին մասնակցել են  մոտ 400 բժիշկներ և բուժքույրեր աշխարհի տարբեր երկրներից։ –0–