Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Հայ սպառողը պետք է իմանա ապրանքը փոխելու իր իրավունքը և օգտվի դրանից. փորձագետ

11.07.2014, 17:37
Հայ սպառողը պետք է իմանա ապրանքը փոխելու իր իրավունքը և օգտվի դրանից, հայ հասարակության տեղեկացվածությունն այս առումով աճում է, հայտարարել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Հայ սպառողը պետք է իմանա ապրանքը փոխելու իր իրավունքը և օգտվի դրանից. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայ սպառողը պետք է իմանա ապրանքը փոխելու իր իրավունքը և օգտվի դրանից, հայ հասարակության տեղեկացվածությունն այս առումով աճում է, հայտարարել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։

«2014 թվականին մեզ դիմած հայ սպառողներից 98-ը մեր կազմակերպության միջոցով կարողացել են փոխել կամ վերադարձնել գնած ապրանքը»,– ուրբաթ կայացած ասուլիսի ժամանակ ասաց նա։
 
Պիպոյանը հստակեցրեց, որ իր գլխավորած ՀԿ–ն լայնածավալ դիտարկում է անցկացրել 570 խանութում, ինչպես նաև առևտրային կենտրոններում` սպառողների իրավունքների խախտումները վերհանելու և դրանք կանխելու նպատակով։

Նրա խոսքով` մշտապես աշխատանքային խորհրդակցություններ են անցկացվում նմանատիպ հասարակական կազմակերպությունների հետ, որոնք պաշտպանում են սպառողների իրավունքները, ինչպես նաև գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ։ Պիպոյանը համարում է, որ սպառողների իրավունքների պաշտպանության հարցում գլխավոր ձեռքբերում է այն, որ խանութների մեծ մասում անհետացել է «Ապրանքը հնարավոր չէ վերադարձնել կամ փոխանակել» գրությամբ վահանակը, ինչը սպառողի իրավունքների կոպիտ ոտնահարում է։

«Սպառողները պետք է իմանան, որ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքի» համաձայն, ապրանքը գնելու փաստը հավաստող կտրոնի առկայության դեպքում նրանք կարող են ոչ սննդային ապրանքը վերադարձնել կամ փոխանակել 14 օրվա ընթացքում` գնման օրը չհաշված»– ընդգծեց Պիպոյանը։

Նա նշեց, որ վերադարձնելու կամ փոխանակելու պատճառ կարող է լինել ոչ միայն խոտանը, այլև` ձևը, գույնը կամ ցանկացած այլ գործոն, որը հարմար չէ սպառողին։ Միաժամանակ ապրանքը պետք է օգտագործված չլինի և պետք է պահպանված լինի ապրանքի պիտակը։

«Մի քանի օր առաջ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ևս մեկ իրադարձություն տեղի ունեցավ. Առաջիկայում նրանք կարող են իրենց իրավունքները խախտելու համար դատարան դիմել խմբային հայցով»,– ասաց Պիպոյանը։   

Նրա խոսքով` սպառողների իրավունքներն առավել բարեխղճորեն կատարում են կենցաղային տեխնիկա վաճառողները, իսկ բողոքների մեծ մասը ներկայացնում են կոշիկ, բջջային հեռախոս, շինանյութ և ջեռուցման համակարգ գնած սպառողները։

«Առանձին հարց է դեղորայքի փոխանակումն ու վերադարձնելը։ Այսօր դա արգելված է օրենքով, սակայն մենք առաջիկայում  պատրաստվում ենք հանդես գալ նախաձեռնությամբ, որ եթե սպառողը դեղորայքը գնել է դեղատան անձնակազմի ոչ ճիշտ խորհրդով, ապա այն կարելի է վերադարձնել և փոխանակել»,– եզրափակեց Պիպոյանը։

«Հայաստանում սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքն ընդունվել է 2002 թվականին։-0-