Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Հայաստան–ԵՄ` առանց վիզայի մուտքի հնարավորությունը կապահովվի սեղմ ժամկետներում

20.03.2018, 13:48
Հայաստանի քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի մեկնելը Եվրամիության երկրներ կապահովվի առավելագույնս սեղմ ժամկետներում։
Հայաստան–ԵՄ` առանց վիզայի մուտքի հնարավորությունը կապահովվի սեղմ ժամկետներում

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի մեկնելը Եվրամիության երկրներ կապահովվի առավելագույնս սեղմ ժամկետներում։ Այդ մասին նախօրեին հայտնել է Լեհաստանի Սենատի` ԵՄ–ի հետ արտաքին հարաբերությունների և կապերի կոմիտեի նախագահ Մարեկ Ռոցկին` մեկնաբանելով ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրով նախատեսված Հայաստան–ԵՄ առանց մուտքի արտոնագրի ռեժիմի` ուժի մեջ մտնելու ժամկետները։

Հայաստանի և Եվրամիության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 24–ին Եվրամիության «Արևելյան գործընկերության» հինգերորդ գագաթնաժողովում։

«Այժմ չեմ կարող նշել առանց մուտքի արտոնագրի` ուժի մեջ մտնելու հստակ ժամկետներ, սակայն մենք պարտավորություն ենք ստանձնել սկսել այս հարցի քննարկումը և կընդգրկենք այն Եվրահանձնաժողովի օրակարգում»,– ասել է Ռոցկին։

Նա նշել է նաև, որ Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմն առաջնահերթ քննարկման հարցերից է։

Հայաստանի արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն իր հերթին նշեց, որ հայկական խորհրդարանն ապրիլին կվավերացնի ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

«Ամենայն հավանականությամբ, համաձայնագիրը կվավերացվի Հայաստանի ԱԺ–ում ապրիլի 10–ի նիստում»,– նշել է Աշոտյանը։ -0-