Հայաստանը հոռետեսորեն է տրամադրված 2013թ.–ի տնտեսական հեռանկարների հարցում և Gallup International–ի հարցման ցանկում 22–րդ տեղն է զբաղեցնում
25.04.2013,
15:23
Հայաստանը տնտեսական լավատեսության մակարդակով 22–րդն է աշխարհի 54 երկրների ցանկում, ինչի վկայությունն են WIN-Gallup International Association–ի «Հույսի և հուսահատության գլոբալ բարոմետր» հետազոտության արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը տնտեսական լավատեսության մակարդակով 22–րդն է աշխարհի 54 երկրների ցանկում, ինչի վկայությունն են WIN-Gallup International Association–ի «Հույսի և հուսահատության գլոբալ բարոմետր» հետազոտության արդյունքները։
Gallup International Association միջազգային հետազոտական կենտրոնը հրապարակել է տարբեր երկրների բնակիչների ամենամյա հերթական հարցման արդյունքները, այն մասին, թե ինչ հույսեր են նրանք կապում գալիք տարվա հետ։ Հարցումն անցկացվել է 2012թ.–ին «Հույսի և հուսահատության գլոբալ բարոմետր» (Global Barometer on Hope and Happiness) համաշխարհային հետազոտության շրջանակներում, որի ընթացքոււմ հարցում է անցել 60 հազար մարդ` աշխարհի 54 երկրից։
Հարցման մասնակիցներին հարցեր են տրվել տնտեսական հեռանկարների և 2013թ.–ի վերաբերյալ կանխատեսումների մասին։
Հետազոտության տվյալների համաձայն, Հայաստանի տնտեսական հույսի ցուցիչը 2013թ.–ին կազմել է մինուս 11 տոկոս։ Այդպիսով` Հայաստանն ընդգրկվել է տնտեսական հեռանկարների նկատմամբ վատ տրամադրված երկրների խմբում, որտեղ ընդգրկված է ևս 35 երկիր։ Հատկանշական է, որ այդ դաշինքում ընդգրկվել են այնպիսի զարգացած երկրներ, ինչպիսին են` ԱՄՆ–ն (մինուս 8 % ցուցիչով զբաղեցնելով 21–րդ տեղը), Կանադան (մինուս 12 % ցուցիչով զբաղեցնելով 23–րդ տեղը), Սինգապուրը (մինուս 17% ցուցիչով զբաղեցնելով 28–րդ տեղը), Շվեդիան (մինուս 28% ցուցիչով զբաղեցնելով 34–րդ տեղը), Գերմանիան (մինուս 46% ցուցիչով զբաղեցնելով 47–րդ տեղը)։ Այդ խմբում ընդգրկվել է նաև Ռուսաստանը, որը մինուս 23 տոկոս ցուցիչով զբաղեցրել է 31–րդ տեղը։
Միաժամանակ 2013թ.–ի տնտեսական հեռանկարների նկատմամբ ամենալավատեսորեն տրամադրված երկիրը դարձել է Վրաստանը, որի տնտեսական հույսի ցուցիչը կազմել է 63 տոկոս։ Լավատես երկրների խմբում նաև ընդգրկվել է Ադրբեջանը, որը 56 տոկոս ցուցիչով զբաղեցրել է 2–րդ տեղը։
Հարցման համաձայն, Երկրի բնակչության 35 տոկոսը հույս են կապում 2013թ.–ի տնտեսական հեռանկարների վերաբերյալ, 28 տոկոսը` ընդհակառակը, տնտեսական իրավիճակի վատացում են սպասում, պատասխանողների 29 տոկոսը կարծում է, որ տնտեսական առումով ոչինչ չի փոխվի, իսկ 8 տոկոսը չի կարողացել պատասխանել այդ հարցին։
Այդպիսով, տնտեսական լավատեսության մակարդակն աշխարհում էապես բարձրացել է անցյալ տարվա համեմատ, մասնավորապես, եթե 2012թ.–ին տիեզերքի բնակիչների մեծամասնության զգացողություններով տնտեսական հույսերի ցուցիչը գտնվել է մինուս 2 տոկոսի մակարդակում, ապա 2013թ.–ի դրությամբ այդ ցուցանիշը կազմում է 7 տոկոս։ –0–