Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանը «Խտրականության դեմ» օրենքի կարիք չունի. փորձագետ

26.03.2013, 20:50
Այսօրվա դրությամբ Հայաստանում «Խտրականության դեմ» օրենքի ընդունման անհրաժեշտություն չկա, կարծում է «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի անդամ, օրինագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, հրապարակախոս Կարինե Հակոբյանը։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/.  Այսօրվա դրությամբ Հայաստանում «Խտրականության դեմ» օրենքի ընդունման անհրաժեշտություն չկա, կարծում է «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի անդամ, օրինագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, հրապարակախոս Կարինե Հակոբյանը։

2012թ.–ի նոյեմբերին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը օրինագծի մշակում նախաձեռնեց, որը խտրականության ենթարկված անձանց իրավունքները պաշտպանելու մեխանիզմներ է նախատեսում։ «Խտրականության դեմ» օրինագիծը մասնավորապես նախատեսում է կանանց, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց և տարբեր փոքրամասնությունների նկատմամբ խտրականության մեջ մեղադրվող անձանց պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների ներմուծում։

«Մեզ մոտ արդեն օրենքներ են ընդունվել առանձին ոլորտների վերաբերյալ` հաշմանդամության, գենդերային քաղաքականության, որոնք հստակ արգելում են խտրականությունը։ Հետևաբար այդ օրենքը Հայաստանում ընդհանրապես հարկավոր չէ»,– ասաց նա։

Ըստ Հակոբյանի, քննարկվող օրինագիծն Արևմուտքի կողմից ազգային հենարանները թուլացնելու ուղղությամբ իրականացվող քաղաքականության արդյունք է։ «Նրանք չէին կարող խտրականության վերաբերյալ օրինագիծ պատրաստել` միայն հիմնվելով սեռական կողմնորոշման վրա, նրանք պատրաստեցին այդ «ճաշը» և ներառեցին այդ արտահայտությունը»,– ավելացրեց նա։

ՀՀ կառավարության Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանն իր հերթին տարակուսանքով նշեց, որ խտրականությունների բնորոշման մեջ կանանց, հաշմանդամների և ազգային փոքրամասնությունների կողքին ներառված են ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցող անձինք։

Ըստ նրա, այդ օրենքի ընդունումը կարող է ոչ միայն վնասել Հայաստանի ազգային և պետական շահերը, այլ նաև հարվածի տակ դնել հանրապետությունում անցկացվող ազգային անվտանգության ռազմավարությունը։


Հիշեցնենք, որ համաշխարհային պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ պատրաստի օրինագծերը չեն հաստատվել տարբեր պատճառներով, Ասցատրյանը վստահություն հայտնեց, որ «Խտրականության դեմ» օրինագիծը նույնպես կընդգրկվի նման օրինագծերի շարքում։

«Արեգ» գիտավերլուծական կենտրոնի անդամ Սամվել Նավոյանն էլ տեղեկացրեց, որ այդ օրինագծի ընդունումը Հայաստանի համար  հեթանոսության վերադարձ կդառնա, երբ սեռական շատ շեղումներ պաշտամունքի առարկա էին հանդիսանում։ –0–