Հայաստանի բոլոր ավտոճանապարհները շարունակում են դժվարանցանելի մնալ. ԱԻՆ
11.01.2013,
11:11
Ուրբաթ օրվա առավոտյան ժամը 10–ի դրությամբ Հայաստանի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են, հայտնում է հանրապետության ԱԻՆ կայքը։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ օրվա առավոտյան ժամը 10–ի դրությամբ Հայաստանի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են, հայտնում է հանրապետության ԱԻՆ կայքը։
Փակ են Սելիմի լեռնանցքը, Ամասիա–Աշոցք–Գյումրի, Բերդ-Ճամբարակ, Արագյուղ-Բուժական, Վերին Գետաշեն–Մադինա հատվածները, Տավուշի և Շիրակի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:
Մրրիկի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Լոռու, Արագածոտնի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
«ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթևեկելուց»,– ասվում է հաղորդագրությունում։--0--