Հայաստանի երեք քաղաքներում նոյեմբերի 14–16–ը ցկյանս ուսումնառության ծրագրի շրջանակում միջոցառումներ կանցկացվեն
14.11.2013,
13:32
Երևանում, Գյումրիում և Վանաձորում նոյեմբերի 14–16–ը ցկյանս ուսումնառության ծրագրի շրջանակում միջոցառումներ կանցկացվեն, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց միջոցառման կազմակերպիչ, «Ցկյանս ուսումնառություն» հայկական լիգայի նախագահ Արամ Ավագյանը։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում, Գյումրիում և Վանաձորում նոյեմբերի 14–16–ը ցկյանս ուսումնառության ծրագրի շրջանակում միջոցառումներ կանցկացվեն, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց միջոցառման կազմակերպիչ, «Ցկյանս ուսումնառություն» հայկական լիգայի նախագահ Արամ Ավագյանը։
«Արդեն երկրորդ տարին է, որ նման միջոցառումներ ենք կազմակերպում։ Նախորդ տարի միջոցառումների շարք անցկացվեց Երևանում, Գյումրիում և Իջևանում, իսկ այս տարի, բացի մայրաքաղաքից և Գյումրիից, առաջին անգամ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում», – ասաց նա։
Ավագյանը նշեց, որ միջոցառումների անցկացման հիմնական նպատակն է բարձրացնել գործատուների իրազեկվածության մակարդակը, քննարկել աշխատողների և պետության միջև փոխհարաբերությունների հետ կապված խնդիրները։
Նա ընդգծեց, որ եվրոպական երկրներում արդեն վաղուց ցկյանս ուսումնառության հարցերը ուշադրության կենտրոնում են, և իշխանությունները հատուկ մեխանիզմներ են ստեղծում այս ուղղությունը զարգացնելու համար, իսկ Հայաստանում այն դեռ ձևավորման փուլում է։
Ծրագրի շրջանակում կազմակերպվող միջոցառումները մեկնարկել են հինգշաբթի «Աշխատողի հմտությունը` որպես գործատուի հաջողության երաշխիք. Ցկյանս ուսումնառությունը` որպես աշխատաշուկայի զարգացման գործիք» թեմայով խորհրդաժողովով, որին մասնակցել են կրթության ոլորտի և հանրապետության մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Բացի խորհրդաժողովից, նոյեմբերի 15–ին և 16–ին Գյումրիում և Վանաձորում կանցկացվեն կրթամշակութային միջոցառումներ` «Երբ թանգարանները խթանում են կրթությունը» խորագրով։
Բացի այդ, մի քանի թանգարաններում, այդ թվում նաև Հովհաննես Շիրազի, Ասլամազյան քույրերի, Ստեփան Զորյանի տուն–թանգարաններում, Վանաձորի կերպարվեստի թանգարանում, Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում կկազմակերպվեն քննարկումներ, «ուղեղային գրոհներ», վարպետության դասեր և ուսուցողական խաղեր։
Միջոցառումների շարքը կավարտվի նոյեմբերի 16–ին Երևանում լրագրողների մրցանակաբաշխությամբ, ովքեր ցկյանս ուսումնառության թեմայով մրցույթին ներկայացրել են լավագույն նյութերը։ –0–