Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+23

Հայաստանի և Տաջիկստանի կրթության նախարարներն ուսանողների և դասախոսների փոխանակման փաստաթուղթ են ստորագրել

19.10.2012, 16:36
Հայաստանի ու Տաջիկստանի կրթության և գիտության նախարարներ Արմեն Աշոտյանն ու Նուրիդին Սաիդովն ուրբաթ ուսանողների և դասախոսների փոխանակումը նախատեսող արձանագրություն են ստորագրել։
Հայաստանի և Տաջիկստանի կրթության նախարարներն ուսանողների և դասախոսների փոխանակման փաստաթուղթ են ստորագրել
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ու Տաջիկստանի կրթության և գիտության նախարարներ Արմեն Աշոտյանն ու Նուրիդին Սաիդովն ուրբաթ ուսանողների և դասախոսների փոխանակումը նախատեսող արձանագրություն են ստորագրել։

Արձանագրությունը ստորագրվել է ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի ուսուցիչների և աշխատակիցների երկրորդ համագումարի արդյունքում։

Աշոտյանի խոսքով՝ ստորագրված փաստաթղթի շրջանակներում հայ ուսանողները կկարողանան կրթություն ստանալ Տաջիկստանում, իսկ Տաջիկստանի բուհերի ուսանողները` Հայաստանում։

Բացի այդ, արձանագրությամբ նախատեսված է հայկական և տաջիկական բուհերի դասախոսների վերապատրաստման ծրագրերի իրականացումը։

Փաստաթուղթը կազմվել է 2005 թվականին, երկու երկրների միջև կրթության ոլորտում ստորագրած համագործակցության համաձայնագրի շրջանակներում։ -0-