Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանի ֆինանսների նախարարությունը կանխատեսում է, որ մինչև 2025 թվականը աղքատությունը շուրջ 13.6%–ով կկրճատվի

12.03.2013, 13:16
Հայաստանի ֆինանսների նախարարությունը կանխատեսում է, որ մինչև 2025 թվականը երկրում մինչև 13.6 տոկոս աղքատության կրճատում կգրանցվի, ասվում է «2012-25 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում»։
Հայաստանի ֆինանսների նախարարությունը կանխատեսում է, որ մինչև 2025 թվականը աղքատությունը շուրջ 13.6%–ով կկրճատվի
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարարությունը կանխատեսում է, որ մինչև 2025 թվականը երկրում մինչև 13.6 տոկոս աղքատության կրճատում կգրանցվի, ասվում է «2012-25 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում»։

Ծրագրի համաձայն, 2025 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կհասնի բնակչության ընդհանուր թվի 13.6 տոկոսի, իսկ ծայրահեղ աղքատների թիվը կկազմի 1.8 տոկոս` ամսական 56716 դրամ (կամ 11%) աղքատության սահմանանիշի դեպքում։

Միաժամանակ, Ֆինանսների նախարարության տվյալներով, 2012 թվականին աղքատության մակարդակը բնակչության ընդհանուր թվից կկազմի 33.1 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատներինը` 2.8 տոկոս ամսական 36 192 դրամի դեպքում։

Հատկանշական է, որ ներկայիս կանխատեսման գնահատականների հիմքում ընկած է հաշվարկի նոր մեթոդաբանություն, մինչդեռ հին համակարգով երկրի աղքատության մակարդակը 2012 թվականին կկազմեր 26.7 տոկոս։

Նախարարությունը կանխատեսում է նաև, որ 2013 թվականին աղքատության մակարդակը երկրում կկազմի 32.1 տոկոս, ծայրահեղ աղքատության մակարդակը` բնակչության ընդհանուր թվի 2.7 տոկոս, 37 468 դրամ կամ հին մեթոդաբանությամբ` 25.9 տոկոս աղքատության շեմի դեպքում։

Կանխատեսվում է, որ ութ տարիների ընթացքում աղքատության մակարդակը կկրճատվի 14.3 տ.կ.–ով` տարեկան կրճատվելով միջինը 2 տ.կ.–վ, և 2012 թվականին կկազմի 17.8 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատների թիվը կկազմի 2 տոկոս, ամսական 49 520 դրամ կամ 14.4 տոկոս աղքատության շեմի դեպքում։

Ծրագրի համաձայն, 2017 թվականին նվազագույն աշխատավարձի մակարդակը կկազմի 160 տոկոս աղքատության վերին շեմից` 2010-2012 թվականների 90-92 տոկոսի դիմաց, 210 տոկոս` 2021 թվականին, 260 տոկոս` 2025 թվականին։
Ծրագիրը միաժամանակ նախատեսում է կենսաթոշակառուների շրջանում աղքատության կրճատում` պահելով կենսաթոշակների մշտական աճ, ինչի արդյունքում 2017 թվականին կենսաթոշակները կկազմեն աղքատության վերին շեմի 135 տոկոսը, 2021 թվականին` մոտ 165 տոկոս, 2025 թվականին` մոտ 200 տոկոս։ -0-