Հայաստանի կառավարությունը խոստանում է ուղիղ կապ ապահովել ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների միջև
20.05.2013,
19:37
Կրթական բարեփոխումների արդյունքում ուղիղ կապ կապահովվի Հայաստանի ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների միջև, հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Կրթական բարեփոխումների արդյունքում ուղիղ կապ կապահովվի Հայաստանի ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների միջև, հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Դա հնարավորություն կտա պատրաստել շուկայի պահանջներին համապատասխանող որակյալ մասնագետներ»,– երկուշաբթի հայտարարեց Սարգսյանը Հայաստանի ԱԺ–ում կառավարության` 2013-2017 թվականների ծրագրի քննարկման ժամանակ։
Նա հիշեցրեց, որ այսօր իրականացվում է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» և 2012 թվականին մեկնարկած «Մատչելի ավտոմեքենա երիտասարդներին» ծրագիրը, որի իրագործումը շարունակվելու է։
Հայաստանի նոր կառավարությունը ձևավորվել է այս տարվա մայիսի 8–ին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համապատասխան հրամանագրերի և փետրվարի 18–ի նախագահական ընտրությունների արդյունքներով։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը, ծրագրում ընդգրկված են հինգ հիմնական ուղղություններ` անվտանգ և ապահով Հայաստան, աշխատատեղերի ստեղծում արդար աշխատավարձով, ազատ և արդար Հայաստան, մարդկային կապիտալ և ինստիտուցիոնալ զարգացում։
Նոր փաստաթղթում պահպանված են նախորդ ծրագրի բոլոր նպատակային ցուցանիշները, մասնավորապես, տնտեսական աճի, նվազագույն աշխատավարձի կրկնապատկման, 8-10 տոկոսով աղքատության կրճատման, 100 հազար նոր աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև կենսաթոշակների աճի ապահովման և ՀՆԱ կառուցվածքում հարկերի մասնաբաժնի ավելացման ցուցանիշները։ -0-