Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Հայաստանի կրթության նախարարությունը կպայքարի գյուղական յուրաքանչյուր դպրոցի պահպանման համար. Աշոտյան

15.03.2013, 14:57
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը կպայքարի գյուղական յուրաքանչյուր դպրոցի պահպանման համար, հայտարարեց գերատեսչության ղեկավար Արմեն Աշոտյանը։
Հայաստանի կրթության նախարարությունը կպայքարի գյուղական յուրաքանչյուր դպրոցի պահպանման համար. Աշոտյան
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը կպայքարի գյուղական յուրաքանչյուր դպրոցի պահպանման համար, հայտարարեց գերատեսչության ղեկավար Արմեն Աշոտյանը։

Հայաստանի որոշ գյուղերում հանրակրթական դպրոցները փակման եզրին են, մասնավորապես, աշակերտների ոչ բավարար թվի պատճառով։

«Մենք պայքարելու ենք գյուղական յուրաքանչյուր դպրոցի պահպանման համար, բայց, մյուս կողմից, գյուղում դպրոցի առկայությունը չի կարող ինքնանպատակ լինել։ Դպրոցը պետք է որակ ապահովի»,– ուրբաթ աշաց Աշոտյանը` ներկայացնելով կրթության և գիտության ոլորտում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի`2013-2014 թվականների միջոցառումների համալիր ծրագիրը։

Նախարարը նշեց, որ բացառապես ֆինանսական աջակցության վրա հիմնված օժանդակությունը դպրոցներին բավարար չէ, սակայն ավելացրեց, որ չի կարող ասել, թե Նախարարությունը կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկելու գյուղական դպրոցների փակումը թույլ չտալու համար։

«Քննարկումներ են գնում, մենք փորձում ենք առավել արդյունավետ մեթոդներ գտնել»,– ասաց Աշոտյանը։

Հակակոռուպցիոն ծրագիրն ընդգրկում է կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմների ներդրման կետ գյուղական թերհամալրված դպրոցներում։ -0-