Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի մշակույթի ոլորտի բյուջետային ֆինանսավորումը 2013թ.-ին կկրճատվի 5 մլրդ դրամով

02.11.2012, 18:07
Մշակույթի ոլորտի համար 2013թ.-ի պետբյուջեի նախագծում 9,8 մլրդ դրամ է հատկացվել, ինչը մոտ 5 մլրդ դրամով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից, ուրբաթ բյուջետային լսումների ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Հայաստանի մշակույթի ոլորտի բյուջետային ֆինանսավորումը 2013թ.-ին կկրճատվի 5 մլրդ դրամով
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մշակույթի ոլորտի համար 2013թ.-ի պետբյուջեի նախագծում 9,8 մլրդ դրամ է հատկացվել, ինչը մոտ 5 մլրդ դրամով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից, ուրբաթ բյուջետային լսումների ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
 
«Դա հիմնականում բացատրվում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական պետական թատրոնի և Ա. Խաչատրյանի անվան համերգասրահի վերանորոգման վարկային ծրագրի ավարտով»,- ասաց նա:

Ըստ Սաֆարյանի, մյուս դեպքերում ոլորտի բյուջետային ֆինանսավորման ընդհանուր ծավալը պահպանվել է նախորդ տարվա մակարդակում:
 
«Գրադարանների գծով ծախսերը կազմել են 1,2 մլրդ դրամ: Այսօրվա դրությամբ Հայաստանի գրադարաններում աշխատում է 1154 մարդ, որոնց աշխատավարձերի միջին մակարդակը կկազմի 71 313 դրամ՝ նախորդ տարվա 58 093 դրամի փոխարեն»,- նշեց Սաֆարյանը:
 
Միաժամանակ փոխնախարարն ավելացրեց, որ այդ բարձրացումը չի անդրադառնա գրադարանավարների եկամուտների փաստացի չափի վրա, այլ ընդամենը թույլ կտա փոխհատուցել սոցվճարումները, որոնք գանձվում են աշխատավարձերից՝ միասնական եկամտահարկի ներմուծման շրջանակներում;

2013թ.-ի հունվարի 1-ից գործողության մեջ է մտնում «Եկամտահարկի մասին» նոր օրենքը: Գործող օրենքի համաձայն, այսօր սոցիալական ապահովագրության ամսական վճարումը կատարվում է գործատուի կողմից։ Օրենքի լրացումների` ուժի մեջ մտնելուց հետո՝ հունվարի մեկից, սոցվճարի ողջ գումարը կվճարվի աշխատողի աշխատավարձից։ Գործատուներն իրենց հերթին պարտավորվում են բարձրացնել իրենց աշխատակիցների աշխատավարձերն այնպես, որ նրանց փաստացի եկամուտները չնվազեն
 
Սաֆարյանը տեղեկացրեց նաև, որ թանգարանների ֆինանսավորման ծավալները պահպանվել են նախորդ տարվա մակարդակում՝ 1,6 մլրդ դրամ, իսկ թանգարանի աշխատողների միջին աշխատավարձը հաջորդ տարի կկազմի 58 հազար 700 դրամ:
 
Ըստ նրա, բացի այդ, բյուջետային միջոցներից 635 մլն դրամ է հատկացվել հայրենական կինեմատոգրաֆիայի զարգացմանը, ինչպես նաև 5 մլրդ դրամ՝ արվեստի զարգացմանը ($1 – 405,96 դրամ): —0—