Рейтинг@Mail.ru
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի նախագահը շնորհավորել է Շառլ Ազնավուրին ծննդյան օրվա առթիվ

22.05.2013, 12:45
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ ծննդյան օրվա առթիվ, ով չորեքշաբթի տոնում է իր ծննդյան օրը։ Վարպետը դարձավ 89 տարեկան։
Հայաստանի նախագահը շնորհավորել է Շառլ Ազնավուրին ծննդյան օրվա առթիվ
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ ծննդյան օրվա առթիվ, ով չորեքշաբթի տոնում է իր ծննդյան օրը։ Վարպետը դարձավ 89 տարեկան։
«Դուք մեր ժամանակի մեծագույն արվեստագետներից մեկն եք, ով նաև բարձր է պահում հայի անունն ու պատիվն աշխարհում: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երիտասարդական ուժ ու կորով՝ շարունակելու ստեղծագործական ու հասարակական այն փառահեղ գործունեությունը, որ ծավալել եք մինչև այսօր»,– ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում, որը տրամադրվել է պետության ղեկավարի մամուլի ծառայության կողմից։

Շառլ Ազնավուրը (իսկական անունն է Շահնուր Վաղինակ Ազնավուրյան (Shahnour Varenagh Aznavurjian)) ծնվել է 1924թ. մայիսի 22-ին՝ Փարիզում՝ հայ գաղթյալների ընտանիքում։

Ազնավուրը ստեղծել է մոտ 1000 երգ, նկարահանվել 60 ֆիլմերում և վաճառել ավելի քան 100 մլն ձայնասկավառակ։ TIME և CNN հանդեսի համատեղ հարցման համաձայն, Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն էստրադային կատարողը։

Նրա հայտնի երգերից են` «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Մամա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելլին, Պլասիդո Դոմինգոն, Ռեյ Չարլզը, Խուլիո Իգլեսիասը և այլոք։

Ազնավուրն առաջին ֆրանսիացի կատարողն էր, որը Եվրոպայում պլատինե սկավառակ ստացավ:

1988թ. Սպիտակի ողբերգական երկրաշարժից հետո, որը հազարավոր կյանքեր խլեց, Շառլ Ազնավուրը հիմնեց «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական ասոցիացիան և տուժածներին օգնելու համար մի քանի ակցիաներ կազմակերպեց։

1995թ.-ից Ազնավուրը Հայաստանի դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ում,  իսկ 2009թ. մայիսի 6-ին նա նշանակվել է Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև ՄԱԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ:--0—