Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հայաստանի նախագահը շնորհավորել է Վալերի Գերգիևին 60–ամյակի կապակցությամբ

02.05.2013, 10:55
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել  Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ, Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հայաստանի նախագահը շնորհավորել է Վալերի Գերգիևին 60–ամյակի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել  Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ, Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Ձեր արվեստը, որը լի է ջերմությամբ, անկեղծությամբ և մարդկայնությամբ, ստեղծում է բարության յուրահատուկ կոլորիտ և նպաստավոր մթնոլորտ, որին առնչվելով, իրոք, զգում ես արվեստի հրաշագործ ուժը: Երաժշտարվեստի բազմաթիվ ներկայացուցիչներ և երկրպագուներ ամբողջ աշխարհում Ձեզ գիտեն և սիրում են որպես մշակույթի ականավոր գործչի, միջազգային կարևորագույն նախաձեռնությունների ներշնչողի»,– ասվում է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում։

Պետության ղեկավարի կարծիքով, Գերգիևի փայլուն ելույթները մշտապես պահանջված են ոչ միայն խստապահանջ քննադատների, այլև հանդիսատեսի ամենալայն շրջանակների կողմից:

Սարգսյանն առանձնահատուկ նշել է երաժշտի անձնական ներդրումը մեր երկրների միջև հումանիտար և մշակութային դինամիկ փոխգործակցության զարգացման գործում:

«Մաղթում եմ Ձեզ հետագա հաջողություններ արվեստի բարդ և ազնիվ ասպարեզում: Թող Ձեզ միշտ ուղեկցի հաջողությունը բոլոր ձեռնարկումներում, ստեղծագործական մտքի թռիչքը, արվեստի անծայրածիր հորիզոնները նվաճելու»,– ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում։
1981–ից 1985 թվականներին Գերգիևը ղեկավարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ -0-