Հայաստանի օմբուդսմենը խորհրդարանից լրացուցիչ 65 մլն դրամ է խնդրել իր գրասենյակի համար
30.05.2013,
13:18
Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Հայաստանի Ազգային ժողովից լրացուցիչ 65 մլն դրամ է խնդրել իր գրասենյակի աշխատանքի ֆինանսավորման համար։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Հայաստանի Ազգային ժողովից լրացուցիչ 65 մլն դրամ է խնդրել իր գրասենյակի աշխատանքի ֆինանսավորման համար։
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով, այդ գումարները պետք է գնան «Կանխարգելման ազգային մեխանիզմ» ծրագրի ֆինանսավորմանը, որն օմբուդսմենի գրասենյակը պետք է իրականացնի օրենքի համաձայն։
«Հակառակ դեպքում ես ստիպված կլինեմ փակել օմբուդսմենի վեց մարզային գրասենյակներ և արագ արձագանքման ծառայությունը»,– հայտնեց Անդրեասյանը խորհրդարանում 2012 թվականի պետբյուջեի կատարման հաշվետվության շուրջ անցկացվող քննարկումների ժամանակ։
Նա ավելացրեց, որ թեև Օմբուդսմենի մարզային գրասենյակներն ու արագ արձագանքման ծառայությունը զգալի ծավալի աշխատանք են կատարում, և բնակչությունը չի դժգոհում նրանց գործունեությունից, սակայն դրանք նախատեսված չեն եղել «Մարդու իրավունքների պաշտպանության մասին» օրենքով և բացվել են հենց Օմբուդսմենի նախաձեռնությամբ։
Նախորդ տարվա դեկտեմբերին մարդու իրավունքների պաշտպանն արդեն դիմել էր խորհրդարան 10 մլն դրամի հավելյալ ֆինանսավորման համար, սակայն նրա առաջարկը չէր բավարարվել։
Հայաստանի` 2013 թվականի պետական բյուջեի նախագծի համաձայն, օմբուդսմենի գրասենյակի աշխատանքին այս տարի հատկացվել է 176.6 մլն դրամ ($1-416,47 դրամ)։-0-